Դեկտեմբերի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից գազից թունավորվելու հետևանքով «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ «Սպիտակ» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 6 անդամներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխվածներն են Լոռու մարզի բնակիչներ 64-ամյա Ամալյա Վ․-ն, 65-ամյա Միհրան Մ․-ն, 18-ամյա Ամալյա Մ․-ն, 1-ամյա Լ․ Մ․-ն, 39-ամյա Ռիտա Պ․-ն, 16-ամյա Մ․ Մ․-ն, 39-ամյա Լուդվիկ Մ․-ն, որոնց առողջական վիճակները գնահատվել են բավարար։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները պարզել են, որ Ամալյա Վ․-ն իրենց տան խոհանոցում ամբողջ օրը օգտվել է գազօջախից մինչև ուշ երեկո, որից հետո ժամը 03։00-ի սահմաններում նրա և տան անդամների ինքնազգացողությունները վատացել է և տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2026/01/02/1297409
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



